Ջեսիկա Զիլինսկի
Որպես օպերացիոն շրջանի խմբի ղեկավար՝ Ջեսիկան և իր թիմը պատասխանատու են մեր արտադրական գործընթացում իրականացվող սկզբնական քայլերի համար, որոնք միշտ համապատասխանում են խստագույն չափանիշներին։
Լինելով ծնողներ ՝ մենք գիտենք թե որքան թանկ է յուրաքանչյուր երեխա իր ծնողների համար, հետևաբար գիտակցում ենք ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք կրում ՝ որպես մանկական սնունդ արտադրող կազմակերպություն։
Ամեն օր մենք ձգտում ենք ապահովել Ձեր փոքրիկին իր տարիքին համապատասխան, բնական բաղադրիչներով սնունդով։
Մենք ցանկանում ենք ապահովել Ձեր փոքրիկի բալանսավորված և առողջ սննդակարգը, որպեսզի հիմք դնենք նրա կյանքի լավագույն սկզբին։
Մենք բոլորս ոգևորված էինք, երբ մեր գործընկեր Մարենը (Միջազգային պրոդուկտ մենեջեր) հայտնեց իր առաջին հղիության մասին։ Նա պատրաստվում էր սկսել առաջին անգամ մայրանալու հետաքրքիր փորձառությունը։ Այժմ նրա որդի Լեոնասը երկու տարեկան է, և Մարենը մեզ հետ միասին հետադարձ հայացքը է գցում այն օրվան, երբ նա բացահայտեց, որ հղի է։
#Առաջինմայրություն #Առաջինհղիություն
Որպես 5 երեխաների հայր, ես գիտեմ, թե որքան կարևոր է ճիշտ սնուցումը երեխաների համար։ Մեզ ամեն օր ոգեշնչում է օրգանիկ բաղադրիչներով և սննդանյութերով հագեցած մանկական սնունդ արտադրելը։
Հանս Մեյնդերս
Որպեսզի կարողանանք արտադրել վստահելի մանկական սնունդ, առաջին հերթին մենք պետք է վստահենք միմյանց։ Որպես թիմ մենք միասին գնում ենք առաջ դեպի նոր նվաճումներ։
Որպես օպերացիոն շրջանի խմբի ղեկավար՝ Ջեսիկան և իր թիմը պատասխանատու են մեր արտադրական գործընթացում իրականացվող սկզբնական քայլերի համար, որոնք միշտ համապատասխանում են խստագույն չափանիշներին։
Յորգը՝ ով արդեն 15 տարի է ինչ աշխատում է այս ոլորտում, պատասխանատու է Humana-ում որակի ղեկավարման համար։ Մանկական սննդի արտադրությունը ենթակա է որակի մասնավորապես խիստ չափանիշների, որոնք Յորգը մանրակրկիտ կերպով ստուգում է ամեն օր։
Դմիտրին և իր թիմը համոզվում են, որ մեր փաթեթավորումը միշտ համապատասխանում է հիգիենայի և անվտանգության ստանդարտներին, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից ծնողների պահանջներին։ Շնորհիվ ինովացիոն փաթեթավորման՝ մենք կարողանում ենք փաթեթավորման հեռատես լուծումներ առաջարկել, ինչպիսին է Humana My Pack-ը։
Մեզ համար կարևոր է ծնողների վստահությունը մեր աշխատանքի և արտադրանքի հանդեպ։ Մենք հիմնվում ենք տասնամյակների փորձի վրա եւ ստեղծում են մանկական սնունդ ՝ պատրաստված մանրակրկիտ կերպով ընտրված բաղադրիչներով։ Մեր աշխատակիցները միշտ առանցքային դեր են խաղում և հիմք են հանդիսանում մեր արտադրության համար։