Մանկական սննդի ոլորտում ավելի քան 70 տարվա փորձ

Փոքրիկների տարբեր սերունդներ են մեծացել Հումանայի հետ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գերմանացի մանկաբույժ Հայնց Լեմկեն ստեղծեց Գերմանիայում առաջին ադապտացված նորածնային կաթնախառնուրդը։

1950

Մեր ապրանքանիշի ստեղծման պահը

Հումանան ստեղծում է առաջին նորածնային կաթնախառնուրդը, որը հնարավորինս համապատասխանում է նորածինների կարիքներին։

բժիշկ Հայնց Լեմկեն մանկաբույժ է՝ Գերմանիայի Հերֆորդ քաղաքից։

1958

Նոր արտադրանքը

Ներկայացնում ենք մեր առաջին կաթնային շիլան՝ բանանի համով Հումանա Կոմբանան։

Հումանայի առաջին արտադրամասը

1962

Կարևոր առաջընթաց վաղածին փոքրիկների համար

Ներկայացնում ենք առաջին մանկական կաթնախառնուրդը վաղածին փոքրիկների համար ՝ Humana 0:

1967

Մեր հեղափոխական արտադրանքy

Ներկայացնում ենք առաջին մանկական կաթնային շիլան ` բանանի համով Humana Heilnahrung-ը, որը նաեւ ցուցված էր փորլուծության դեպքում։

1982

Մեր առաջին բուսական հիմքով կաթնախառնուրդը

Հատուկ սոյաի հիմքով կաթնախառնուրդ Humana SL-ի թողարկումը. Սննդամթերք այն փոքրիկների համար, ովքեր անհանդուրժողականություն ունեն կենդանական կաթի սպիտակուցի հանդեպ։

1992

Փորձագետներ ալերգիայի կանխարգելման հարցում

Աջակցություն ալերգիայի հակվածություն ունեցող փոքրիկներին։ Հումանան ներկայացնում է Գերմանիայում առաջին հիպոալերգեն սննդամթերքի տեսականին։

1999

Փորձագետներ ամենախոցելիների համար

Լավագույն սնունդը՝ արագ աճի և զարգացման համար։

2003

Օգնություն փսխման խնդիր ունեցող փոքրիկներին

Հատուկ հակառեֆլյուքսային սնուցում՝ Humana AR այն փոքրիկների համար, ովքեր փսխելու բարձր հակվածություն ունեն։

2011

Երեխաների մարսողական խնդիրների համար

Humana Anti Colic շարքի թողարկումը լուծում է փոքրիկների մարսողական խնդիրները։ Հետեւաբար ավելի քիչ որովայնի փքվածություն, խիթեր և փորկապություն։

2016

Լսեք մայրիկներին և ոլորտի մասնագետներին

Մենք իրականացնում ենք հետազոտություն ավելի քան 6500 մայրիկների և առողջապահական ոլորտի 700 մասնագետների հետ,  նրանց գլխավոր կարիքները պարզելու եւ մանկական սննդի հետ կապված ակնկալիքներն ավելի լավ հասկանալու համար։

2018

Ավելի ապահով եւ ստերիլ ՆՈՐ «Humana My Pack»

Այս շարքը հեշտացնում է նորածնային կաթնախառնուրդների պատրաստումը և այդ գործընթացը դարձնում առավել հիգիենիկ քան երբևէ։

2019

Նորարարության կենտրոն

Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտոքհաուզեն քաղաքում գտնվող մեր նոր արտադրամասի բացմամբ, Հումանա ապրանքանիշը նոր շունչ է ստանում։ Այստեղ՝ այս առաջադեմ կենտրոնում, մեր բարձրորակ նորածնային կաթնախառնուրդները արտադրվում են որակի բոլոր ցուցանիշներին համապատասխան։

2020

Նորածնային կաթնախառնուրդների նոր սերունդ

Հիմնվելով  բնության և գիտության նորագույն բացահայտումների վրա՝ Հումանան ներկայացնում է առանց կաթնաշաքարի կաթնախառնուրդների նոր սերունդ՝Humana ProBalanceTM հարուստ օլիգոսաքարիդներով (ածխաջրային շղթաներով)։

back to top