Platin 2

Humana Platin 2-ը կատարյալ է 12 ամսականից հետո փոքրիկների համար՝ Humana Platin 1-ից կամ որևէ այլ կաթնախառնուրդից հետո:

  • 6 ամսականից
  • ԳՕՍ
  • LCP (DHA, Օմեգա 3 և 6)
  • Նուկլեոտիդներ
  • Կալցիում, Մագնեզիում, Վիտամին D
  • Ապացուցված որակ՝ արտադրված Գերմանիայում։
  • Ավելի քան 65 տարվա փորձ
  • 1 տուփ = 12 շիշ յուրաքանչյուրը 200 մլ

Օգտակար

  • ԳՕՍ: 

    Գալակտոօլիգոշաքարները (ԳՕՍ) նախաբիոտիկ սննդային մանրաթելեր են, ինչպիսիք կարելի է գտնել նաև մայրական կաթում: Նպաստում են առողջ աղիքային ֆլորայի զարգացմանը:

  • LCP: 

    Երկար շղթայով, պոլիչհագեցած Օմեգա 3 և 6 ճարպաթթուներ, որոնք առկա են մայրական կաթում: Հատկապես կարևոր է, քանի որ ձեր երեխան չի կարող բավարար չափով արտադրել այն իր կյանքի առաջին ամիսներին:

  • Նուկլեատիդներ: 

    Կրծքի կաթի կարևոր բաղադրիչ. Աջակցում է իմունային համակարգին, ինչպես նաև աղիների լորձաթաղանթի զարգացմանը:

  • Կալցիում, Մագնեզիում, Վիտամին D: 

    Կալցիումը կարևոր է ամուր ոսկորների և ատամների ձևավորման համար։ Մագնեզիումը նպաստում է մկանների նորմալ աշխատանքին: Վիտամին D-ն ապահովում է կալցիումի կլանումը ամուր ոսկորների ձևավորման համար:

  • Չի պարունակում կոնսերվանտներ, գունանյութեր, բուրանյութեր։

baby smiling at mom

ՄԵծանալ վստահ նշանակում է լինել առողջ։

Platin 2

Օգտակար

  • ԳՕՍ: 

    Գալակտոօլիգոշաքարները (ԳՕՍ) նախաբիոտիկ սննդային մանրաթելեր են, ինչպիսիք կարելի է գտնել նաև մայրական կաթում: Նպաստում են առողջ աղիքային ֆլորայի զարգացմանը:

  • LCP: 

    Երկար շղթայով, պոլիչհագեցած Օմեգա 3 և 6 ճարպաթթուներ, որոնք առկա են մայրական կաթում: Հատկապես կարևոր է, քանի որ ձեր երեխան չի կարող բավարար չափով արտադրել այն իր կյանքի առաջին ամիսներին:

  • Նուկլեատիդներ: 

    Կրծքի կաթի կարևոր բաղադրիչ. Աջակցում է իմունային համակարգին, ինչպես նաև աղիների լորձաթաղանթի զարգացմանը:

  • Կալցիում, Մագնեզիում, Վիտամին D: 

    Կալցիումը կարևոր է ամուր ոսկորների և ատամների ձևավորման համար։ Մագնեզիումը նպաստում է մկանների նորմալ աշխատանքին: Վիտամին D-ն ապահովում է կալցիումի կլանումը ամուր ոսկորների ձևավորման համար:

  • Չի պարունակում կոնսերվանտներ, գունանյութեր, բուրանյութեր։

Մեծանալ վստահ

Ինչու՞ են #վստահմայրիկները վստահում մեզ

 Կյանքը փոքրիկի հետ. գոհունակության և շատ էմոցիաների համադրություն։ Կյանքիս ամենադժվար, բայց միևնույն ժամանակ ամենահրաշալի առաջադրանքը։ Լավ է, որ Հումանան կողքիս է։

Կատարյալ տարբերակ

Humana Platin 2-ը կատարյալ տարբերակ է 6  ամսականից բարձր նորածինների համար՝ կրծքով կերակրումից, Humana Platin 1-ից կամ ցանկացած այլ կաթնախառնուրդից հետո:  

Humana մանկական կաթնախառնուրդի հայրենիքը

Մեր բարձրորակ մանկական կաթնախառնուրդը արտադրվում է Հյուսիսային Գերմանիայում գտնվող նորաբաց գործարանում, որը համապատասխանեցված է ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին։

Մեր փորձը

Մենք առաջնորդվում ենք գիտության վերջին բացահայտումների վրա հիմնվելոով  և առաջարկում մանկական սնունդ՝ ավելի քան 65 տարվա փորձով:

dad and baby reading books

Կերակրման ուղեցույց

Խորհուրդ է տրվում օգտվել տուփի մեջ ներառված Humana չափման գդալից (մոտավոր քաշը 4,5 գ․)։ Ելնելով յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկություններից՝ նշված չափաբաժինները կարող են տատանվել:

Ջրի չափը (մլ)150 ml
Չափագդալի քանակը5
Ստացված քանակը (մլ)170 ml
Ջրի չափը180 մլ
Չափագդալի քանակը6
Ստացված քանակը200 մլ
Ջրի չափը210 մլ
Չափագդալի քանակը7
Ստացված քանակը230 մլ

Պատրաստման եղանակ

Կաթնախառնուրդը պատրաստելիս կարևոր է հստակ հետևել պատրաստման եղանակին։ Օգտագործելուց առաջ շիշը և ծծակը անհրաժեշտ է լվանալ: Պատրաստել անմիջապես կերակրելուց առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել երկրորդ անգամ։ Սխալ պատրաստումը կարող է ազդել առողջության վրա:

Պահպանել սառը, չոր վայրում։ Բացելուց հետո օգտագործել 3 շաբաթվա ընթացքում։

1

Ջուրը եռացնել եւ հովացնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը:

2

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը:

Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը և ավելացնել ջրի մնացած քանակությունը:

3

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C:

Տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:

4

Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար միայն օգտագործելուց անմիջապես առաջ:

Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

  • Բաղադրիչներ

    Բաղադրիչներ

    Դեմիներալիզացված շիճուկի փոշի, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), լակտոզա՝ 56.8 գ, ճարպազերծված կաթի փոշի, գալակտոօլիգոշաքարներ (ԳՕՍ, կաթից)՝ 2.5գ, արմավենու միջուկի յուղ, կալցիումի կարբոնատ, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, նատրիումի ցիտրատ, շիզոչիտրիում (Schizochytrium sp.) միկրոջրիմուռների յուղ, կալիումի քլորիդ, մորտիերելլա ալպինա (Mortierella alpina), մագնեզիումի կարբոնատ, վիտամին C՝ 86.6 մգ, Լ-ֆենիլալանին, Լ-տրիպտոֆան,  Լ-տիրոզին, նուկլեոտիդներ (ցիտիդին-5-մոնոֆոսֆորային թթու՝ 7.0 մգ, ուրիդին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 4.8 մգ, ադենոզին-5-մոնոֆոսֆատ՝ 4.3 մգ, ինոզին-5-ֆոսֆորաթթու՝ 2.6 մգ, գուանոզին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 1.3 մգ), երկաթի բիսգլիցինատ, տաուրին՝ 30.6 մգ, ցինկի սուլֆատ, պանտոթենաթթու՝ 5.8 մգ, նիացին՝ 4.7 մգ, վիտամին E՝ 8.0 մգ, թիամին՝ 0.83 մգ, պղնձի սուլֆատ, վիտամին B6՝ 0.48 մգ, վիտամին A՝ 450 մկգ, մանգանի սուլֆատ, վիտամին D՝ 8.0 մկգ, րիբոֆլավին՝ 1.1 մգ, նատրիումի յոդատ, ֆոլաթթու՝ 92.0 մկգ, վիտամին K՝ 63.0 մկգ, նատրիումի սելենատ, բիոտին՝ 20.0 մկգ, վիտամին B12՝ 1.4 մկգ:

  • Կարևոր Ծանուցում

    Կարևոր Ծանուցում
    • Անշուշտ, կրծքով կերակրումը լավագույնն է Ձեր փոքրիկի համար, սակայն երբեմն, տարբեր պատճառներով, հնարավոր չի լինում ապահովել բնական սնուցումը, ուստի այստեղ Ձեզ օգնության կգա Humana կաթնախառնուրդը: Մանկական սնունդ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր մանկաբույժի հետ։
    • Թույլ մի տվեք փոքրիկին ընտելանալ կերակրման սրվակներին որպես հանգստացնող միջոց։

Ամենը, երեխաների առողջ սնուցման համար

sweet mother and her cut baby
i
Notification
Մայրական կաթը, անկասկած, լավագույնն է Ձեր փոքրիկի համար:

Կրծքով կերակրումը ունի բազմաթիվ առավելություններ՝

  • Օպտիմալ հարմարեցված է Ձեր փոքրիկի սննդային կարիքներին:
  • Պաշտպանում է ինֆեկցիաներից
  • Ամրապնդում է Ձեր և փոքրիկի միջև կապը
  • Ծախսատար չէ

Կրծքով կերակրելիս կարևոր է հիշել, որ երեխային էներգիա և սննդանյութեր փոխանցելու համար պետք է օգտագործել առողջ և բալանսավորված սնունդ:

Առողջապաության Միջազգային Կազմակերպությունը ( ԱՄԿ) խորհուրդ է տալիս կերակրել երեխային միայն կրծքով: Սակայն, տարբեր հանգամանքներից ելնելով,  երբեմն դա պարզապես հնարովոր չէ: Այս պարագայում օգնության է գալիս ադապտացված կաթնախառնուրդը:

Ադապտացված կաթնախառնուրդ օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր մանկաբույժի հետ: Ի նկատի ունեցեք, որ կրծքով կերակրման դադարեցումը նպաստում է մայրական կաթի նվազեցմանը: Ադապտացված կաթնախառնուրդ օգտագործելուց առաջ ծանոթացեք և հետևեք պատրասման եղանակներին: Սխալ պատրաստումը և պահպանումը կարող է ազդել առաողջության վրա:

Ես կարդացել եմ այս ծանուցումը և ցանկանում եմ շարունակել:
back to top