Հայր դառնալը Ձեր կյանքի լավագույն փորձառություններից է։ Անկասկած, այն կարող է առաջացնել մի շարք հարցեր, որոնք պտտվում են Ձեր գլխում։
Մեզ համար մեծ պատիվ է ուղեկցել Ձեզ հայրության ճանապարհին։
Հայր դառնալը Ձեր կյանքի լավագույն փորձառություններից է։ Անկասկած, այն կարող է առաջացնել մի շարք հարցեր, որոնք պտտվում են Ձեր գլխում։
Մեզ համար մեծ պատիվ է ուղեկցել Ձեզ հայրության ճանապարհին։
Որպես հայր, Դուք կարևոր դեր եք խաղում ընտանիքում։ Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ Ձեր սիրելին հղիանում է, և Դուք աջակցում եք նրան Ձեր սիրով, փոքր անակնկալներով և լիքը շոկոլադով։
Երբ փոքրիկն արդեն ծնվել է, Դուք կարող եք օգնել կերակրման, տակդիրները փոխելու, ինչպես նաև Ձեր փոքրիկին ժամանակ տրամադրելու հարցում ։
Humana-ն ցանկանում է Ձեզ տալ վստահություն, որը կօգնի Ձեզ կայանալ որպես լավագույն հայրիկ։
Մենք գիտենք, որ հայր լինելը ոչ միշտ է հեշտ։ Այդ իսկ պատճառով, մենք ցանկանում ենք ապահովել Ձեզ որոշ գործնական խորհուրդներով, ինչպես նաև նորածնի զարգացմանը վերաբերվող ինֆորմացիայով:
Երեխաները սիրում են հեքիաթներ քնից առաջ։ Դրանք ունեն հանգստացնող ազդեցություն և օգնում են հեշտ քուն մտնելուն։ Շատ ընտանիքներում հեքիաթները քնի պատրաստվելու կարևոր մասն են։ Ժամանակ տրամադրեք օրը ավարտելու Ձեր փոքրիկ արեգակի հետ միասին։ Մեր համառոտ պատմվածքները հոյակապ ուղեկից են դեպի երազների աշխարհ։
2019թ․-ին, Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտոքհաուզեն քաղաքում բացվեց ադպտացված կաթնախառնուրդների մեր նոր առաջադեմ գործարանը։ Այն կառուցվել է բնական շրջակա միջավայրում, որտեղ գտնվում են նաև ֆերմաները, ինչն էլ օգնում է ժամանակի խնայողությանն ու կաթի արագ մատակարարմանը։ Միկրոօրգանիզմները արագ են բազմանում, ինչն էլ նշանակում է, որ կովերին կթելու և այդ կաթը մշակելու ժամանակաընթացքում յուրաքանչյուր խնայած ժամ էական նշանակություն ունի։
Եթե ունեք հարցեր կապված կրծքով կամ նորածնային կերակրմանը, ծնողական խորհրդատվության հարցում փորձառու մեր աշխատակիցները սիրով կօգնեն Ձեզ և խորհրդատվություն կտրամադրեն։